Ջոն Քերին վաղը կժամանի Անկարա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վաղը կժամանի Անկարա: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Ջոն Քերին Անկարայում քննարկելու է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի պայքարում Թուրքիայի դերակատարության հարցը: Քերիից առաջ էլ Անկարայում տվյալ հարցը քննարկել էր Թուրքիա ժամանակ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ Թուրքիայում անցկացված անվտանգության գագաթաժողովի արդյունքներով որոշվել է, որ Թուրքիան չի միանա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ցամաքային գործողությանը, և ընդհանրապես ծայրահեղականների դեմ պայքարում պասսիվ աջակցություն կցուցաբերի միջազգային կոալիցիային:

Տեսանյութեր

Լրահոս