Օբաման Պորոշենկոյին հրավիրել է Վաշինգտոն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է սեպտեմբերին այցելել Սպիտակ տուն: Այս մասին Սպիտակ տանն իր ելույթում հայտարարել է հենց Օբաման:
Դա կլինի Ուկրաինայի նախագահի կարգավիճակով Պորոշենկոյի առաջին այցն ԱՄՆ: Օբամայի խոսքերով՝ գլխավորն ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև միասնության դրսևորումն է: Օբաման Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում իրավիճակի էսկալացման մեջ:
Օբամայի խոսքերով՝ արբանյակային լուսանկարները վկայել են, որ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի տարածքում: