Թուրք հետազոտողն առաջարկում է Անիի ավերակներում հայտնաբերված ստորգետնյա քաղաքը ծառայեցնել զբոսաշրջային նպատակներով

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Անի քաղաքի ավերակներում հայտնաբերվել է ստորգետնյա քաղաք՝ գաղտնի միջանցքներով, թունելներով, ջրանցքներով, վիթխարի սրահներով ու աղոթարաններով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է թուրք պատմաբան Սեզաի Յազըջըն:

Նա ընդգծել է, որ այն հայտնաբերվել է մի քանի տասնամյակներ առաջ, սակայն Թուրքիայի մշակույթի նախարարությունը ցայժմ անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել դրան:

Ստորգետնյա թունելների երկարությունը կազմում է ավելի քան 500 մետր: Ստորգետնյա կառույցների ու քարանձավների մեծ մասն օգտագործվել են որպես տներ: Մի շարք ստորգետնյա օբյեկտներ գտնվում են բավական հեռու և շատ բարդ է այնտեղ հասնելը:

Ցայժմ Անիի ստորգետնյա քաղաքում հայտնաբերվել է 823 ստորգետնյա կառույց ու քարանձավ: Յազըջըն կարծում է, որ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը պետք է իր ուշադրությունը դարձնի ստորգետնյա քաղաքի վրա, կառուցի քայլուղիներ, որով և ստորգետնյա քաղաքը համայն աշխարհից կունենա մեծ թվով այցելուներ:

ani1 ani2

Տեսանյութեր

Լրահոս