Ստեփանակերտում մեծ շուքով կնշվի Անկախության օրը
Սեպտեմբերի 2-ի տոնին, ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության օրվան ընդառաջ, Ստեփանակերտում շարունակվում են քաղաքային հուշահամալիրի և փողոցների բարեկարգման ու զարդարման աշխատանքները, որոնք, ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հատ զրույցում հավաստել է փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, կավարտվեն առաջիկա մեկ-երկու օրում:
Անդրադառնալով տոնական ծրագրին՝ նա հայտնեց. «Նախատեսվում են տարաբնույթ մարզա-մշակութային միջոցառումեր, այդ թվում՝ դպրոցականների միջև մինի ֆուտբոլի, փոխանցումավազաքի մրցումներ, մշակութային օջախներում՝ համերգներ, կերպարվեստի գործերի ցուցահանդեսներ, իսկ բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին։ Սեպտեմբերի 2-ի երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որը կեզրափակվի տոնական հրավառությամբ»,- ասաց փոխքաղաքապետը: