ՀՀ կառավարությունը չի հստակեցրել ԵՏՄ պայմանագրին հավանություն տալու ժամկետը. NEWS.am
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի հստակեցրել Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագրին հավանություն տալու ժամկետը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարցին, արդյո՞ք նախագիծը նախարարների կաբինետի նիստին կներկայացվի մինչեւ օգոստոսի վերջը, Հարությունյանը պատասխանել է. «Դժվար է ասել: Ամեն ինչ կախված է Կառավարությունում քննարկումից»: Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից պայմանագրին հավանության տալու ժամկետն ուղղակի կապ չունի Ռուսաստանի նախարարների կաբինետի կողմից հավանության հետ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: