Ռուսաստանը կընդլայնի թուրքական ապրանքների ներկրումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին:

Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) բարձրաստիճան աղբյուրը, ով բանակցություններ է վարել Անկարայում: Նրա խոսքերով՝ թուրքական տասնյակ ընկերություններ կսկսեն իրենց արտադրանքը մատակարարել ռուսական շուկա:

Նա մանրամասնել է, որ այժմ Թուրքիայից Ռուսաստան կներկրվի այնպիսի արտադրանք, որը նախկինում չի ներկրվել: Դա մասնավորապես վերաբերվում է կանթամթերքի բոլոր տեսակներին, մեղրին, կաշվին, մորթուն և այլն: Ռուսաստանը մտադիր է Թուրքիայից ներկրել նաև մսամթերք, թռչնամիս, բանաջարեղեն, մրգեր, ձուկ:

Տեսանյութեր

Լրահոս