Որքանով մեզ հայտնի է, Լատինական Ամերիկան չի հանդիսանում ԵՄ-ի մի մասը. Էկվադորի նախագահ
Andes գործակալության փոխանցմամբ՝ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան երեկ հայտարարել է, որ իր երկիրը ոչ մեկից թույլտվություն չի խնդրի՝ Ռուսաստանին սննդամթերք մատակարելու համար.
«Անմիջապես ցանկանում եմ հայտնել, որ մենք կարիք չունենք որևէ մեկից թույլտվություն ստանալու, որպեսզի սննդամթերք մատակարարենք բարեկամ երկրներին: Որքանով մեզ հայտնի է, Լատինական Ամերիկան չի հանդիսանում ԵՄ-ի մի մասը»: Կորեան ընդգծել է, որ եթե ԵՄ-ի կողմից ստանան պաշտոնական բողոք, ապա կպատասխանեն դրան:
ԵՄ-ի երկրները դժգոհ են, որ լատինամերիկյան երկրները մտադիր են մեծացնել ապրանքների մատակարարումը Ռուսաստանին՝ կապված նրա հետ, որ ռուսական կողմն արգելք է դրել Եվրոպայից մի շարք ապրանքատեսակների ներկրման վրա: