Տրանսֆերտները նվազել են
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկակական անձանց կողմից արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները) նվազել են։
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հունիս ամսվա տեղեկագրում՝ 2014 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 953.7 միլիոն դոլար։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցվել է 405.2 միլիոն դոլար։ Տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսպիսով, կազմել է 548.5 միլիոն դոլար։
Նախորդ տարվա առաջին կիսամյակում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 582.4 միլիոն դոլար։ Այսպիսով, զուտ տրանսֆերտների ծավալը նվազել է 33.9 միլիոն դոլար կամ 6.1%։
Տրանսֆերտների ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս երկրից կատարվող դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ աճել է և կազմել 577.1 միլիոն դոլար։