Բաժիններ՝

Պարիսպը մագլցելով մտել են գործարան, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել

Օգոստոսի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկոյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող գործարանի տարածքում գողեր կան:

Հիշյալ տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1962 թ. ծնված Վաչագան Յ.-ն և 1988 թ. ծնված Ստեփան Յ.-ն:

Պարզվել է, որ նրանք պարիսպը մագլցելով մտել են գործարանի տարածք, փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Կատարվում է նախաքննություն:

 ՀՀ Ոստիկանություն                                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս