Բաժիններ՝

Անհայտ կորած տղան հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր 1997 թ. ծնված, Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը, որը տառապում է տկարամտությամբ:

Նա հուլիսի 10-ին, ժամը 19.00-ին, դուրս էր եկել իրենց տնից և անհայտ կորել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, Գագիկ Ավագյանը հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցի 37 շենքի մի բնակարանում: Նա հայտնել է, որ հուլիսի 10-ից թափառել է Երևան և Սևան քաղաքների փողոցներում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին:

 ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս