«Լևոնը Բարխուդար չէ, առավելևս՝ Սիմոն». Նախկին վարչապետը կոչ է անում ուժերը միավորել՝ Լևոն Հայրապետյանին աջակցելու համար
Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը և բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը և Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը և կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու և աջակցելու համար: Լևոնը Բարխուդար չէ, առավելևս՝ Սիմոն: Այո, նա երբեմն «հարմար» չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակայելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ…
Հիշե՛նք և Գործե՛նք»: