ՌԴ ՊՆ-ն ուկրաինական բանակին մեղադրել է երկրի արևելքում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ ուկրաինական բանակը երկրի արևելքի քաղաքներին ու բնակավայրերին հարվածելիս կիրառել է ֆոսֆորային ռումբեր:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վիկտոր Պոզնիխիրը: Նա ընդգծել է, որ ուկրաինական բանակի կողմից ֆոսֆորային ռումբեր կիրառելու մասին իրենց տեղեկությունները հավաստի են:
Պոզնիխիրը մանրամասնել է, որ դրանք հունիսի 12-ին կիրառվել են Սլավյանսկում, հունիսի 29-ին՝ Սեմյոնովկայում, հուլիսի 7-ին Լիսիչանսկում և հուլիսի 23-ին Դոնեցկում: Պոզնիխիրն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել արգելված այդ զենքի կիրառումը: