Բաժիններ՝

Թոփ 8 սերիական մարդասպաններ

Facte.ru կայքը կազմել է սերիական 8 մարդասպանների ցանկը:

1. Պեդրո Ալոնսո Լոպես: Այս անձի գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 300 մարդ: 1978թ. Լոպեսը Պերուում 100 կնոջ է սպանել: Ոստիկանությունը, սակայն, նրան շուտով ազատ է արձակել՝ չունենալով անհրաժեշտ ապացույցներ: Նա տեղափոխվել է Էկվադոր, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում 3-4 աղջկա է սպանել: նա Ոստիկանության տեսադաշտում հայտնվեց 1980թ.: Նա խոստովանել է 300 անձանց սպանելու հանգամանքը:
2. Հենրի լի Լուկասը խոստովանել է 300 անձանց սպանելու հանգամանքը, միայն 100 անձանց սպանելու փաստն է հաջողվել ապացուցել:
3. 1927թ. գերմանացի Բրունո Լուդկեն սպանել է մոտ 85 կնոջ:
4. Անդրեյ Չիկատիլոն սպանել է 53 կանանց և երեխաների: Նրա հանցագործություններն աչքի են ընկել իրենց դաժանությամբ:
5. Սկսած 1973թ.՝ 7 տարիների ընթացքում Ջերալդ Ստանոն սպանել է ավելի քան 42 մարդու: Մեծ մասամբ դրանք եղել են թեթևաբարո կանայք և զբոսաշրջիկներ:
6. 1994-1995թթ. Մոսես Սիթոլը 40 կանանց կյանք է խլել: 1997թ. նա դատապարտվել է 2410 տարվա ազատազրկման:
7. Վաշինգտոնի նահանգում Գարի Ռիդվեյը մոտ 50 կնոջ է զրկել կյանքից:
8. Ջոն Վեյնը հայտնի քաղաքական գործիչ է եղել: Նրա բազմաթիվ ընկերներ և հարազատներ շոկի մեջ են եղել, երբ նա խոստովանել է, որ սպանել է 33 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս