Արփաչայով Թուրքիայից երիտասարդ է փախել Հայաստան . shamshyan.com
Թուրքիային սահմանակից Արմավիրի մարզի Բագարան գյուղ Թուրքիայի տարածքից մի երիտասարդ է սահմանը հատել-անցել:
Նրան բագարանցիները հյուրասիրությամբ են ընդունել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Բագարանի բնակիչները: Բագարանը Թուրքիայից բաժանում է Արփաչայ գետը (Ախուրյան):
Գյուղի 2 երիտասարդ դաշտում աշխատելիս նկատել են այդ երիտասարդին եւ տեսնելով, որ նա հոգնած եւ վախեցած է, հրավիրել են իրենց մոտ, թեյ, սնունդ հյուրասիրել:
Թուրքիայից Հայաստան անցած երիտասարդը պատմել է, որ նա Սիրիայի թուրք է եւ որ իր հորն ու մորը սպանել են, և ինքն իր կյանքը փրկելու համար հատել է թուրք-հայկական սահմանը:
Մանրամասներն՝ այստեղ