ՌԴ-ը միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրերի վավերացման դեպքում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը վերլուծելու է ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացումից բխող հնարավոր ռիսկերն ու որոշում է ընդունելու իր տնտեսությունը պաշտպանելու մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Մեդվեդևը կարևորել է ռուսական շուկայի համար հուսալի պաշտպանություն ապահովելը: Նա ընդգծել է, որ եթե Մոլդովայի խորհրդարանը վավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա իրենք ստիպված կլինեն այդ հարցում որոշում ընդունել ամենամոտ ժամանակներս:

Մեդվեդևը բնական է համարել, որ նույնը վերաբերվում է նաև Ուկրաինային ու Վրաստանին, որոնք Մոլդովայի նման, հունիսի 27-ին Ասոցացման համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031