Ադրբեջանում 19-ամյա բլոգերին դատապարտել են 5 տարվա ազատազրկման
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանն այսօր կայացրել է Facebook-յան ակտիվիստ Օմար Մամեդովի գործով դատավճիռը: Դատարանը բավարարել է Մամեդովին դատապարտելու մասին պետմեղադրողի առաջարկը:
Դատարանը թմրանյութերի առևտրով զբաղվելու համար 19-ամյա բլոգեր Մամեդովին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Մամեդովը մեծ ակտիվություն է ցուցաբերել Facebook-ում տեղադրելով Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված ծաղրանկարներ, ծաղրական մեկնաբանություններ և այլն: