Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ում քննարկվել է «դեդովշչինայի» դեմ պայքարի հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ: Դրա ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև սպաների ու զինվորների փոխհարաբերությունների հարցը:

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել բանակում իրավախախտումների ու ոչ կանոնադրական հարաբերությունների կանխման մասին: Ավելի ուշ խորհրդակցության մասնակիցները հանդիպել են Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Վերջինս նրանց առաջադրանք է տվել բանակում ստեղծել առողջ միջավայր, ծառայակիցների միջև նորմալ հարաբերություններ: Հասանովի խոսքերով՝ այդ հարցերը պետք է գտնվեն հրամանատարների ու նրանց տեղակալների ուշադրության ներքո:

Հասանովը նաև անհրաժեշտ է համարել կրտսեր հրամանատարների ու զինվորների կողմից ժամանակակից զինատեսակներից օգտվելու հմտությունները մեծացնելը:

Հիշեցնենք, որ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին վեց ամիսներին պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալները: Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 47 և վիրավորվել է 84 զինծառայող: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031