Բաժիններ՝

Մանրամասներ. Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հաղորդել Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձի մասին: 

«Ս.թ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի
Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս