Արմենը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել էր դեպքից մի քանի օր առաջ, եղել էր նաեւ արձակուրդում. ԳԱԼԱ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 24-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Արմեն Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչ էր:
Զինծառայողը դեպքից մի քանի օր առաջ էր հարազատ գյուղից գնացել զորամաս: Նա գտնվել է արձակուրդում: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողին տեղկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը:
Գյուղապետի խոսքով՝ Արմեն Ավետիսյանը խելոք, պարկեշտ ու հայրենասեր տղա էր, Մուրադ Հարությունյանն ասաց, որ ամբողջ գյուղը ցնցված է տեղի ունեցածով:
«Չգիտենք նույնիսկ ինչպես մխիթարենք վշտի մեջ գտնվող հարազատներին, երբ բոլորս ենք վշտի մեջ»:
Մանրամասներն՝ այստեղ