«Ինձ տնօրենից պրիզիդենտ են նշանակել». Մաքսիմ Հակոբյան «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ն օրերս ահազանգ է ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը»,- գրում է թերթը՝ ավելացնելով.

«Բացի այդ, ընկերությունը մտադիր է գերեզմանոցի հաշվին ընդլայնել հանքի տարածքը: Տեղեկացնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Ապառաժ մայնինգ»-ի արտադրանքի ու ներկրած պայթուցիկների միակ սպառողն է:

Հիշեցնենք` հունիսի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, քանի որ կոմբինատի սեփականատերերը դժգոհություններ ունեն նրանից ու առաջիկայում կհեռացնեն: Երեկ Մ. Հակոբյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց.

«Ինձ տնօրենից պրիզիդենտ են նշանակել: Սեփականատերերը աշխատավարձս բարձրացրել են, մի հատ նոր մեքենա են առել, իսկ պաշտոնս էլ մեկ աստիճան բարձրացրել են, որ իրենց ամբողջ բիզնեսը կառավարեմ»»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30