Վազգենաշեն գյուղում ականի վրա տրակտոր է պայթել. կան տուժածներ
Այսօր Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա։ Ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունից, տուժողները երկու հոգի էին՝ նույն գյուղից։
Պայթյունի հետեւանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Ինչպես Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը, տուժածների վիճակը բավարար է։