Բաժիններ՝

Կրտսեր սերժանտը հրաժարվել է ավլել

tesankyun.am-ը գրում է.  Ժամկետային զինծառայող, Երեւան քաղաքի բնակիչ , 1994թ. ծնված Էդուարդ Կաչակին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 17-ին որպես օրապահ ընդգրկված լինելով վաշտի ներքին վերակարգում, հրաժարվել է կատարել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 311 հոդվածով նախատեսված զինվորական ծառայության առանձին պարտականությունը:

Ըստ «Դատալեքս» կայքի` կրտսեր սերժանտ Կաչակը հրաժարվել է մաքրել զորամասի շտաբի ավտոկայանատեղին: 2014թ. հունիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Է. Կաչակին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1-ին մասով («Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ») եւ նրան դատապարտել մեկ ամիս ժամկետով կալանքի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս