Բաժիններ՝

Վրաստանում ընդունել են Ազգային ռազմական նոր ռազմավարություն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը հաստատել է երկրի նոր Ազգային ռազմական ռազմավարությունը, որը հանդիսանում է 2005 թվականին ընդունված փաստաթղթի նորացված տարբերակը:

Այդ փաստաթուղթն արտացոլում է նոր իրողությունը, որի առջև կանգնած են Վրաստանի զինված ուժերը: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո անվտանգության իրավիճակի փոփոխումն անհրաաժեշտություն է առաջացրել ռազմավարական մակարդակի փաստաթղթի վերանայման համար:

Ռազմական ռազմավարության համաձայն, Վրաստանի զինված ուժերի գլխավոր նպատակը պոտենցիալ հակառակորդին զսպելն է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ երկրի անվտանգության ապահովումը: Վրաստանի ՊՆ-ը հատուկ ուշադրություն է հատկացնելու զինված ուժերի մարտունակության պահպանմանն ու ամրապնդմանը:

Փաստաթղթում նշված է, որ Վրաստանը շարունակելու է մեծացնել Վրաստանի զինված ուժերի հնարավորությունները, որպեսզի հաջողությամբ իրագործվեն նրանց վրա դրված առաջադրանքները և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները: Ընդգծվել է, որ Վրաստանը շարունակելու է համագործակցել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս