Այդ որոշումը վաղուց է հասունացել, և ես սատարում եմ դրան. Ռոբերտ Քոչարյանը՝ 100% համամասնական ընտրակարգի մասին

ՀՀ Ռոբերտ Քոչարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ոչ իշխանական քառյակի 12 պահանջներից մեկին՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելուն։ Այս առնչությամբ Ռ. Քոչարյանն ասել է.

«Եթե նպատակը աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է: Այդ որոշումը վաղուց է հասունացել, և ես սատարում եմ դրան: Բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման և կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձևավորման համար` լճացած և հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միևնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը»: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս