Ուժգին քամին վերստին պատռել է Ադրբեջանի մեծ դրոշը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի գիշեր սկսված ուժգին քամին մայրաքաղաքի դրոշակի հրապարակում պատռել է երկրի գլխավոր դրոշը: Քամու արագությունը կազմել է 35-40 մետր/վայրկյան:
Քամին նախ սկսել է տարուբերել ֆուտբոլային դաշտի մեծություն ունեցող և 350 կիլոգրամ կշռող դրոշը, ապա այն ընդհանրապես պոկել է դրոշակաձողի վրայից: Միջադեպը գրանցվել է առավոտյան ժամերին: Դա նմանատիպ արդեն երկրորդ միջադեպն է:
Առաջին անգամ ուժգին քամին դրոշը պատռել էր մոտ երկու տարի առաջ: Դրանից հետո սկսել են ուժգին քամիների ժամանակ իջեցնել դրոշը: Այս անգամ դրոշի հրապարակի ղեվարությունը, թերևս, ուշադրություն չի դարձրել եղանակի տեսության վրա: