Բաժիններ՝

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել սիրիացի 12 նախարարի դեմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել 12 սիրիացի նախարարի նկատմամբ՝ կապված մարդու իրավունքները խախտելու հետ: Այս մասին նշված է Եվրախորհրդի կոմյունիկեում.

«Հաշվի առնելով Սիրիայում իրավիճակի լրջությունը՝ Խորհուրդն այսօր խստացրել է սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները: Խորհուրդը վճռել է արգելել սիրիական կառավարության 12 նախարարի մուտքն ու սառեցնել նրանց ակտիվները՝ մարդու իրավունքների լուրջ խախտումներին նրանց մասնակցության համար»:

Պատժամիջոցների տակ ընկածների անունները վաղը կհրապարկվեն ԵՄ-ի պաշտոնական պարբերականում և ուժի մեջ կմտնեն դրա հաջորդ օրը: ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ներկա դրությամբ ընդգրկված է Սիրիայի 191 քաղաքացի: 53 ձեռնարկության, այդ թվում նաև Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվները շարունակում են մնալ սառեցված:

Մայիսի վերջին ԵՄ-ը Սիրիայի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցների գործողությունը երկարաձգել էր մինչև 2015 թվականի հունիսի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս