Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդը դեմ է արտահայտվել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները հունիսի 27-ին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովին խորհուրդ չի տվել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին ռուս լրագրողներին հայտնել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:

Վերջինս չի բացառել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են ի հայտ գալ յուրաքանչյուր ժամանակ: Լինկյավիչուսն ընդգծել է, որ ներկա դրությամբ «աշխատասեղանին» դրված են Ռուսաստանի դեմ ճշգրիտ միջոցներ՝ տնտեսական պատժամիջոցներ, որոնք կկիրառվեն անհրաժեշտության դեպքում:

Ներկա դրությամբ ԵՄ-ի «սև ցուցակում» ընդգրկված է Ռուսաստանի ու Ուկրաինայի 61 քաղաքացի, որոնց արգելել են մուտք գործել ԵՄ, իսկ ԵՄ-ի անդամ երկրներում նրանց հնարավոր ակտիվները սառեցվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս