ԵՄ-ը ոստիկանական առաքելություն կուղարկի Ուկրաինա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը ոստիկանական առաքելություն կուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը: Համապատասխան որոշումը ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներն ընդունել են այսօր:
Ոստիկանության առաքելության առաջադրանքը հանդիսանալու է Ուկրաինայի իրավապահ մարմինների բարեփոխումներին աջակցելը: Նրա աշխատանքային ժամկետը կկազմի երկու տարի: Լինկյավիչուսի խոսքերով՝ առաքելության ձևավորումը սկսվում է անհապաղ, այն կարող է Ուկրաինա մեկնել մոտ ժամանակներս: