Ադրբեջանում ստեղծվում են օդա-դեսանտային զորքեր
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/51638_src.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի ստեղծումից ի վեր՝ առաջին անգամ այն կունենա սեփական օդա-դեսանտային զորքեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը կազմակերպել են դեսանտային դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտել են 25 ադրբեջանցի հատուջոկատայիններ: Դասընթացները մեկնարկել են մայիսի 12-ին և տևել են 6 շաբաթ:
Դրանք ավարտվել են մի քանի օր առաջ: Ադրբեջանցի դեսանտայինները հաջողությամբ ավարտել են մարտական ողջ հանդերձանքով դեսանտի իջեցման նախապատրաստությունը: