Կլիմկինը ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներին կներկայացնի Պորոշենկոյի խաղաղության պլանը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարգադրությամբ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հունիսի 22-23-ին աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում՝ մասնակցելու համար ԵՄ-ի Արտաքին հարցերով խորհրդի նիստին:
Այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում: Ընդգծվում է, որ ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների պատմության մեջ Ուկրաինայի արտգործնախարարին առաջին անգամ են հրավիրում նման ձևաչափով նիստին, որը բացառապես միավորում է ԵՄ-ի անդամ երկրներին:
Կլիմկինը ԵՄ-ի արտգորածնախարարներին ներկայացնելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանը՝ կապված երկրի արևելյան մարզերում տիրող իրավիճակի կարագավորման հետ: Կլիմկինը Լյուքսեմբուրգում անցկացնելու է երկկողմ մի շարք հանդիպումներ:
Նա մասնավորապես հանդիպումներ է ունենալու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի, ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ-ի անդամ մի շարք երկրների արտգործնախարարների հետ: Պլանավորված է, որ նիստի արդյունքներով որոշումներ կընդունվեն ուկրաինական հարցի շուրջ: