Բաժիններ՝

Դիտարանում տեղադրվել է նորագույն թեքաչափ

ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում Երևան են այցելել վերոնշյալ ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը:

Չեխական կողմն աջակցելու է նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում:

Օրերս դիտարանի թունելի սենյակներից մեկում, հնի փոխարեն, հայ և չեխ մասնագետների համատեղ ջանքերով տեղադրվել է նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման ուղղակի նախանշան: Թեքաչափն արդեն լիարժեք գործում է, տվյալները ստացվում են իրական ժամանակում:

Ձեռք է բերվել հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս