Բաժիններ՝

Աշոտ Սուքիասյանը պատմել է, որ Տիգրան Սարգսյանի հետ Ամերիաբանկ է գնացել` օֆշոր գումար ուղարկելու համար. aravot.am

Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործում մեծ առաջընթաց է համարում օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից Աշոտ Սուքիասյանին երեկ Վրաստանից Հայաստան արտահանձնելու փաստը:

Գործարարից հետաքրքրվեցինք` մտավախություն չունե՞ք, որ օֆշորի գործում Աշոտ Սուքիասյանը կդառնա քավության նոխազ, իսկ մյուս մեղավորների մասնակցությունը իրավապահների կողմից այդպես էլ կմնա չհաստատված` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Աշոտ Սուքիասյանն էլ էր մշտապես հերքում Կճոյանի եւ նախկին վարչապետի մասնակցությունը ու իր վրա էր վերցնում պատասխանատվությունը:

«Եթե Սուքիասյանը կուզենա, գնա կորի առանց դրանց` Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի, թող գնա կորի, ինքն է որոշողը: Եթե ուզում է կորել, թող շարունակի պնդել, որ նախկին վարչապետն ու Կճոյանը կապ չունեն այս գործում:

Բայց եթե վարչապետը ժամանակին չգնար բանկ, էդ որ բանկիրը 12 միլիոն դոլար Աֆրիկայի համար բաց կթողներ: Բացի այդ, Աշոտ Սուքիասյանն էլ է ինձ զանգել, ասել, որ վարչապետի հետ գնում է բանկ, վարչապետը խոսել է, որ 5 օրվա ընթացքում բանկը բիզնես ծրագիր կազմի եւ 12 տոկոսով 12 միլիոն դոլարը բաց են թողնելու, 6.000 դոլար էլ թողնել բանկին, որ բիզնես ծրագիրը կազմի»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց պարոն Հայրապետյանը: Նա բացառեց, օֆշորի սկանդալից նախկին վարչապետի «չոր» դուրս գալու հավանականությունը` հիշեցնելով Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսի հավաստիացումը, որ առանց տվյալ անձի թույլտվության անհնար է որեւէ մեկին գրանցել օֆշորային կազմակերպության բաժնետեր.

«Դատախազն էլ պնդեց, որ եթե նրանց ստորագրությունները չլինեն, այդ ձեռնարկությունները հնարավոր չէ ձեռք բերել, հետո այդ հաշիվների վրա միլիոններ են փոխանցվել, հետ եկել Հայաստան, բացառվում է»:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս