Բաժիններ՝

Ինչպես են ադրբեջանցիները գնդակոծում Տավուշը (տեսանյութ). Aysor.am

Նախօրեին հակառակորդը կրակել է հյուսիսարևելյան սահմանի հայ դիրքապահների ուղղությամբ: Երեկոյան կրակի տակ են եղել նաև Տավուշի սահմանամերձ գյուղերը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ երեկոյան ժամը 18.00-ից մինչև 19.30-ն կրակել են գյուղի ուղղությամբ.

«Մեկ ու կես ժամ գյուղի վրա կրակեցին, մեր դիրքապահների պատասխանից հետո լռեցին»,- ասել է  Անդրանիկ Այդինյանը:

Գյուղապետի խոսքով՝ կրակում էին հիմնականում խոշոր տրամաչափի զենքերից:

«Սրանից մեկ օր առաջ էլ օրվա մեջ մի քանի հատ կրակեցին: Մի կրակոցը եկավ մեր հինգհարկանի շենքի տակ երեխեք էին խաղում, ընկավ ոտների առաջը: Տենց բան տեսած երեխան բա կարա՞ս ասես, որ առողջ ա ու երջանիկ»,- պատմել է Անդրանիկ Այդինյանն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս