Մեր առաջարկներին, որ դիպուկահարներին պետք է հեռացնել սահմաններից, ագրեսիվ էին պատասխանում. Կորյուն Նահապետյան

Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Ղարաբաղը հռչակվել է անկախ հանրապետությունն է և Ղարաբաղը տարածաշրջանի ամենաժողվրդավար պետությունն է: Այս հայտարարությունները հայկական պատվիրակները հնչեցրել են Բաքվում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում: Ինչպես այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, իրենք հայտարարել են, որ ոչ թե հայկական կողմն է օկուպանտ, այլ՝ Ադրբեջանը, որ օկուպացրել է Մարտակերտի, ԼՂ և այլ որոշ տարածքներ:

«Մենք առաջարկել ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել անմիջապես ԼՂ ներկայացուցիչների հետ: Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դա է»,- ասաց Կ.Նահապետյանը՝ նշելով, սակայն, որ ադրբեջանցիները դա մերժում են:

Նա նշեց, որ սեմինարի ժամանակ հայտարարել են, որ հակամարտությունն ինքնին Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված սանձազերծության արդյունք է. «Մեր առաջարկներին, որ դիպուկահարներին պետք է հեռացնել սահմաններից, ագրեսիվ էին պատասխանում, ասում էին, որ դիպուկահարները գտնվում են այն տարածքներում, որոնք ադրբեջանական են»:

Կ.Նահապետյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՆԱՏՕ-ի սեմինարն անցկացվելու է Երևանում, հավանաբար մայիսին, և Բաքվում նշվել է, որ այստեղ կապահովվի անհրաժեշտ միջավայր՝ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս