Իրանը կանի ամեն հնարավոր բան՝ զինյալներից պաշտպանելու համար Իրաքի շիական սրբավայրերը. Ռոուհանի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն անելու է ամեն հնարավոր բան՝ զինյալներից պաշտպանելու համար Իրաքի շիական սրբավայրերը: Այս մասին իրան-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Խորեմաբադ քաղաքում այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին.

«Ինչ վերաբերում է Իրաքում շիա իմամների սրբավայրերին, ապա մենք զգուշացնում ենք գերտերություններին ու նրանց հանցակիցներին, մարդասպաններին ու ահաբեկիչներին, որ Իրանի մեծ ժողովուրդը դրանք պաշտպանելու համար կանի ամեն ինչ»:

Ռոուհանին ընդգծել է, որ ցայժմ բազմաթիվ իրանցիներ են դիմել իրեն՝ Իրաքում շիական սրբավայրերը պաշտպանելու խնդրանքով:

Տեսանյութեր

Լրահոս