Բաժիններ՝

Պորոշենկոն հրամայել է միակողմանիորեն դադարեցնել կրակը Դոնբասում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան միակողմանիորեն դադարեցնում է կրակը երկրի արելքում, որպեսզի զինված զորամիավորումների անդամներին տա զինաթափվելու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր ցանկանում են լքել երկիրը՝ համապատսխան հնարավորություն:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն. «Պլանը սկսվում է կրակը միակողմանիորեն դադարեցնելու մասին իմ հրամանով: Դրանից անմիջապես անց մենք պետք է Դոնբասի իրադարձությունների բոլոր մասնակիցներից ստանանք նախագահի խաղաղության պլանին աջակցություն: Շատ կարճ ժամանակում»:

Պորոշենկոյի խոսքերով՝ հրադադարի ժամկետը կլինի շատ կարճ և այդ ընթացքում պետք է իրականացվի զինված զորամիավորումների զինաթափում, ինչպես նաև  տարածաշրջանում կարգուկանոնի հաստատում. «Մենք մեր կողմից համաներում կառաջարկենք նրանց համար, ովքեր վայր կդնեն զենքը և նրանց համար, ովքեր չեն գործել ծանր հանցանքներ:

Իմ կողմից առաջարկում եմ բացել միջանցք, որպեսզի ռուս վարձկանները հնարավորություն ունենան առանց զենքի լքել մեր երկրի տարածքը: Խաղաղության պլանի առանցքային տարը սահմանադրական ուղղումներն են՝ իշխանության խոր ապակենտրոնացմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս