ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել Երևան ՋԷԿ-ից, ինչը կրկնակի էժան կստացվեր. «Ժողովուրդ»
«Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշման պաշտոնական հիմնական պատճառաբանությունն այն է, որ ՀԷՑ-երը ֆինանսական ճեղքվածք ունեն, քանի որ նախորդ տարի ատոմակայանի գործունեությունը նախատեսվածից 88 օր ավելի է դադարեցվել և ՀԷՑ-երը ստիպված են եղել բացը լրացնել Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիան գնելով 1 կՎտժ-ը 49.1 դրամով արդյունքում կրելով 16.6 մլրդ դրամի վնաս»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Մինչդեռ, ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ 29.1 դրամով՝ Երևան ՋԷԿ-ից, ինչը կրկնակի էժան կստացվեր, քանի որ գործում է իրանական գազով: Սակայն չեն արել:
Ու արդյունքում ստացվում է, որ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող ՀԷՑ-երը նախապատվությունը տալով ռուսական գազով աշխատող Հրազդանի ՋԵԿ-ին, ներքին համաձայնությամբ պարզապես արհեստականորեն Հայաստանում ավելացրել են ռուսական գազի ծավալների սպառումը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։