Բաժիններ՝

Ինչպե՞ս կարելի է այս ազատական դարաշրջանում դպրոցների միջոցով ինչ-որ քարոզ անել. Արմեն Աշոտյան

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է այն լուրը, որ բրիտանական դպրոցներում ցանկանում են ուշադրության դարձնել ազգային արժեքների տարածմանը։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Արմեն Աշոտյանն այդ կապակցությամբ գրել է.

«Իրո՞ք: Չեմ հավատում: Ինչպե՞ս կարելի է այս ազատական դարաշրջանում դպրոցների միջոցով ինչ-որ քարոզ անել: Այն էլ` ազգային արժեքների՞: Բա ի՞նչ կասի քաղաքակիրթ Եվրոպան: Բա ի՞նչ կասեն ՄԱԿ-ի փորձագետները և ֆեյսբուքյան լիբերալները:   

P.S. Իսկ եթե լուրջ, ազգային արժեքների տարածման ու դասավանդման համար մենք մեր դպրոցներում վաղուց ենք սկսել համապատասխան ծրագրեր իրականացնել ու էլի նոր առաջարկություններ ունենք: Ամեն մի երկիր իր ազգային արժեքներն ու պատկերացումներն ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս