Զաքիր Հասանովը սկսել է զբաղվել բանակում «դեդովշչինայի» խնդրի վերացմամբ
AzVision.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հատուկ հանձնարարություն է տվել զորամասերի հրամանատարներին՝ կապված զինված ուժերի շարքերում զինվորների կամայականությունների հետ:
Հասանովը հրամանատարներին զգուշացրել է խիստ պատիժների մասին, եթե նրանց ղեկավարած զորամասերում ի հայտ գան «դեդովշչինայի» դեպքեր: Նա նաև պահանջել է բարձրացնել բանակի կարգապահությունը:
Ընդգծվում է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 12 զինծառայող զոհվել է ոչ մարտական պայմաններում: Ընդ որում, 6 զինծառայող ինքնասպանություն է գործել: Եվս 25 զինծառայող վիրավորվել է կամ ստացել է մարմնական վնասվածքներ: