Բաժիններ՝

Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն Ասոցացման համաձայնագրեր կստորագրեն հունիսի 27-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հիշեցնում է, որ հունիսի 27-ին Բրյուսելում Ասոցացման համաձայնագրեր են ստորագրվելու Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:

Հանսենն ուշադրություն է հրավիրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի վրա, որի ժամանակ նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Հանսենը հիշեցրել է, որ Բառոզուն դրա ժամանակ ողջունել է Պորոշենկոյի ու Պուտինի միջև ուղիղ շփումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս