Մենք պետք է դառնանք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ. Վրաստանի վարչապետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Թբիլիսում կազմակերպված Վրաստան-ԵՄ Միջազգային ներդրումային կոնֆերանսում ունեցած ելույթում հայտարարել է, որ Վրաստանի «եվրոպական երազանքը» ԵՄ-ին անդամակցելն է:

Կոնֆերանսին ներկա է գտնվել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, ով Վրաստան է ժամանել նախօրեին: Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում առաջին անգամ է անցկացվում նման մասշտաբի միջոցառում (կոնֆերանս)՝ ընդգծելով, որ Վրաստանի գլխավոր առաջնահերթությունը եվրաինտեգրումն է.

«Մենք ԵՄ-ի հետ հարաբերություններում անցում ենք կատարում որակական նոր փուլի: Ես դիմում եմ մեր աբխազ ու օս եղբայրներին. դուք հանդիսանում եք այդ գործընթացի մասնակիցներ: Եվրաինտեգրումը մեր ուղու վերջը չէ: Մենք պետք է դառնանք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»:

Տեսանյութեր

Լրահոս