ԱԺ-ում հնչեց Հայաստանի հիմնը և պատգամավորները հրաժեշտ տվեցին միմյանց
Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրցման հարցով լսումներ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ավարտին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 18-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
Այնուհետև Գ.Սահակյանը ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանը հայտարարեց փակված ու, թեև օրվա ընթացքում խորհրդարանի խոսնակը խնդրել էր իր գործընկերներին օրվա վերջում ներկա գտնվել նստաշրջանի փակմանը, սակայն ներկա պատգամավորները բավականին քիչ էին: Ներկաները հոտնկայս ունկնդրեցին ՀՀ հիմնը և հրաժեշտ տվեցին միմյանց: