Պարզ կանոններ. Ինչպես կարելի է կանխել դժբախտ պատահարները
Փորձը ցույց է տալիս, որ դժբախտ պատահարների մեծամասնությունը անփութության կամ անտեղյակության արդյունք է։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք ավելի անվտանգ դարձնել ձեր կենցաղը, ճիշտ գործել արտակարգ իրավիճակներում և կանխել դժբախտ պատահարները։
1. Փակցրեք շտապ օգնության և վթարային ծառայությունների բոլոր կարևոր հեռախոսահամարները հեռախոսի կողքին։
2. Լավ լուսավորեք շենքերի շքամուտքերը, աստիճանները և միջանցքները։
3. Տեղադրեք բազրիք աստիճանների կողքին։
4. Պահեք դեղամիջոցները և թունավոր նյութերը միմյանցից և սննդամթերքից հեռու, երեխաներին անհասանելի տեղում։
5. Պահեք կենցաղային էլեկտրական սարքերը լավ աշխատանքային վիճակում։
6. Ծանոթացեք էլեկտրական սարքերի անվտանգ գործածությանը վերաբերող կանոններին։
7. Օգտագործելուց հետո հոսանքից անջատեք և հավաքեք էլեկտրական սարքերը։
8. Եթե տանը հրազեն ունեք, պահեք այն երեխաների համար անհասանելի տեղում, փակի տակ: Փամփուշտները պահեք այլ տեղ։
9. Ունեցեք լապտեր և համապատասխան մարտկոցներ։
10. Ձեր բնակարանի, աշխատավայրի համար մշակեք հրդեհի դեպքում անվտանգ հեռանալու ծրագիր։ Ընտանիքի անդամների հետ մանրամասն քննարկեք այդ ծրագիրը և հրդեհի դեպքում յուրաքանչյուրիդ անելիքը։
11. Հասանելի տեղում պահեք կրակմարիչները և առաջին օգնության արկղիկը։
12. Իմացեք և պահպանեք ձեր աշխատանքային պայմաններին վերաբերող անվտանգության բոլոր կանոնները։
13. Դյուրավառ, պայթյունավտանգ նյութերը պահեք կրակից, կայծերի կամ բարձր ջերմության աղբյուրից հեռու։
14. Սովորեք և պահպանեք երթևեկության կանոնները։ Դա ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ամենահեշտ և ամենաարդյունավետ եղանակն է։
15. Մեքենայում կապեք անվտանգության գոտիները։ Երեխաները և անչափահասները պետք է նստեն ավտոմեքենայի համեմատաբար անվտանգ, ապահով մասերում՝ ետևի նստարանին։
16. Հեծանիվ և մոտոցիկլետ վարելիս գլուխը պաշտպանեք սաղավարտով։ Աչքերի վնասվածքներից խուսափելու համար հագեք պաշտպանող ակնոցներ։
17. Մայթով քայլելիս շարժվեք տրանսպորտին ընդառաջ և հագեք ճառագայթներն անդրադարձնող հագուստ, հեծանիվի վրա ամրացրեք անդրադարձիչներ։
18. Մարզվեք մասնագետ մարզիչի հսկողության տակ, լավ լուսավորվող մարզադահլիճներում։ Պահպանեք տվյալ մարզաձևի կանոնները։