ՀՀԿ-ական պատգամավորի փեսայի սպանության փորձի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «2013թ. մայիսի 23-ին Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց թիրախը Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը և նրա քրոջ տղան էին: Ի դեպ, Անուշավանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է։ Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ և Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքները մեկ էին արել և «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետևանք է»։

Եվ այսպես. ինչ էր եղել, ովքեր էին կրակողները և ինչու էին ցանկացել սպանել Բերդի քաղաքապետի և ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարազատներին: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդու դեմ կատարված սպանության փորձն անձնական հողի վրա է կատարվել, ինչն էլ կողմերը ցանկանում են ամեն կերպ թաքցնել:

Գ. Մելիքյանը հրաժարվել է թերթի հետ զրույցում անդրադառնալ այս թեմային՝ ասելով. «Այդ թեմայով ինձ այլևս հարց չտաք»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս