Որտեղի՞ց ԿԲ նախագահին 1 միլիոն դոլար
Այսօր ԱԺ նիստում ՀՀ ԿԲ 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի ներկայացման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետարքրքվեց, թե անցած տարվա հայտարարագրում Ջավադյանն ու իր հետ փոխկապակցված անձի հայատարարագրած մեկական միլիոն դոլարը ինչ միջոցներից գոյացել, քանի որ Ջավադյանը երկար տարիներ ԿԲ նախագահ է: Փաշինյանը նաև նշեց, որ ԿԲ նախագահը «սիրում» է փոխառություններ տալ, դա է վկայում հայտարարագիրը:
«Դուք Ձեր միջոցները Հայաստանի՞ բանկային համակարգում եք պահում, թե՞ արտերկրի»,- հարցրեց պատգամավորը:
Ա.Ջավադյանը պատասխանեց, թե ԿԲ-ում է 1997թ-ից, մինչ այդ ղեկավարել է ՀՀ բանկերից մեկը և եղել է բաժնետեր, պաշտոնը ստանձնելուց հետո շատ թափանցիկ ձևով վաճառել է իր բաժնեմասը, ինչը դեռ այն ժամանակվա հայտարարագրերում կա. «Եթե մի քիչ ժամկետային մասով ետ գնայիք, կտեսնեիք»:
Ջավադյանը վստահեցրեց, որ փոխառություններ տալով չի զբաղվում, պարզապես հայտարարագրի ձևն է այդպիսին, այլ՝ ավանդներ է դրել բանկերում. «Ավանդները բացառապես պահում եմ հայկական բանկերում՝ տարբեր արժույթներով: Ե՛վ՛ դոլարային, և՛ եվրոյով ավանդներ ունեմ»:
«Ձեր պատասխանը մի պատասխան է, որ ինչպես յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ենթակա է ուսումնասիրման, որովհետև հաճախ ոլորտները եկամտաբեր են դառնում այն պաշտոնյանների համար, որոնք ղեկավարում են այդ ոլորտները»,- նկատեց Ն.Փաշինյանը: