Բաժիններ՝

Բրյուսելում մեկնարկում է ռուս-ուկրաինական գազային բանակցությունների հինգերորդ փուլը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի, ԵՄ-ի ու Ուկրաինայի ներկայացուցիչներն այսօր Բրյուսելում ևս մեկ փորձ կձեռնարկեն՝ պայմանավորվածության գալու համար Կիևի կողմից ռուսական գազի պարտքի մարման և ռուսական գազի հետագա մատակարարումների գնի հստակեցման հարցերում:

Չի բացառվում, որ այդ հանդիպման շրջանակներում Ռուսաստանի ու ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկեն նաև «Հարավային հոսք» գազատարի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակը: Պաշտոնական Սոֆիան Վաշինգտոնի ու Բրյուսելի կոշտ ճնշման տակ տեղի է տվել և երեկ ժամանակավորապես կասեցրել է խողովակաշարի կառուցումը:

Այսօրվա հանդիպումը կլինի տվյալ ձևաչափով բանակցային հինգերորդ հանդիպումը, որին մասնակցելու են Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս