Բաժիններ՝

Ինչու էր դադարեցվել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը

Հայաստանի կառավարությունը Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի հերթական վարկը՝ 60 մլն եվրոյի չափով, «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում: Այսօր Աժ-ում միջազգային պայմանագրի քննության ժամանակ հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, նախատեսվում է վարկային միջոցներն ուղղել Լանջիկից դեպի Գյումրի ճանապարհի կառուցմանը, որը պետք է ավարտվի մինչև 2015թ.:

Ըստ նրա՝ վարկի մարման ժամկետը 30 տարի է, 0.6% տոկոսադրույքով, առավելագույնը 5 մլն եվրո՝ 12 մասհանումով: Վարկի տոկոսը մեղմելու համար 12 մլն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրվում:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էին մի քանի ամիս շարունակ դադարեցվել աշխատանքները, և արդյոք ՎՊ բացահայտած չարաշահումների հետ կապված քննարկում եղե՞լ է, մարդիկ պատժվե՞լ են:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ աշխատանքի դադարեցումները կապված էին եղանակային ռեժիմի հետ: Անդրադառնալով ՎՊ բացահայտումներին՝ նա նշեց, որ տնտեսական գործընթաց է, տեղի է ունեցել որոշակի շեղումներ որակից. «Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա մեր մասնագետները մինչ ՎՊ զեկույցը արձանագրել են թերացումները և մինչ այս ծրագրում եղած միջոցները չենք վճարել, պահանջել ենք վերացնել թերություները»:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ վարկի թեստավորման խնդիր կա, քանի որ 418 մլրդ դոլարի վարկ է մտել ՀՀ, արդունավետությունը չի երևում, ռուսական վարկը շատ մտահոգիչ է և, իր կարծիքով, այդ հարցով հանձնաժողով է պետք ստեղծել: Բագրատյանը տարակուսեց, թե եթե Երևան-Աշտարակ հատվածը առաջին կարգի ճանապարհ է, էլ ինչ կարիք կար ավելի լավ առաջին կարգի սարքել: Ըստ նրա՝ կան առավել վատ վիճակում գտնվող ճանապարհներ, որ շտապ վերակառուցման կարիք ունեն, օրինակ՝ Իջևան-Իծաքար-Գանձաքար ճանապարհը, կամ պետք էր սկզբում թունելները կառուցել:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հարկ է շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ վարկային համաձայնագրերի կապակցությամբ, քանի որ սա հոբելյանական պայմանագիր է, որովհետև դրա շորհիվ ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է 4 մլրդի սահմանագիծը: Փաշինյանի կարծիքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրման ծրագիրը հայտնվել է ներիշխանական խմբավորումների պայքարի կիզակետում, Գագիկ Բեգլարյանը առաջին իսկ հնարավորության դեպքում պաշտոնանկ արեց Արա Հովսեփյանին՝ Սերժ Սարգսյանի փեսայի մտերիմին:

«Արտաքին պարտքի ավելացման պայմաններում ի՞նչ ունենք: Քաղաքական իշխանութան կարծիքով՝ այդ վարկերը չծախսելը ավելի կվատացնեն իշխանության վիճակը, որովհետև օգտագործելու են ընտրությունների և իրենց դիրքն ամրապնդելու համար: Կարելի է միլիանավոր դոլարներ վերցնել և ոսկեջրել բորդյուրները: Բայց ՀՀ-ն պետք է իր վերմակի գյորա մեկնի ոտքերը»,- ասացՆ.Փաշինյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս