ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը չեն ճանաչում Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունները
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում երեկ Հարավային Օսիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները.
«ՆԱՏՕ-ն չի ճանաչում հունիսին 8-ին Վրաստանի Հարավային Օսիա շրջանում անցկացված ընտրությունները: Այդ ընտրություններ չեն նպաստում Վրաստանում ստեղծված իրավիճակի խաղաղ ու ամուր կարգավորմանը: ՆԱՏՕ-ի երկրները չեն ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը»:
Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ը չի ճանաչում Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունների անցկացումը. «ԵՄ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: