Բաժիններ՝

Ռուսաստանը սպառնացել է Մոլդովային

РБК-ի փոխանցմամբ` Ռուսաստանում չեն բացառում, որ հունիսի 27-ին Մոլդովայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կարող է չեղյալ հայտարարվել Մոլդովայի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու համար սահմանված միգրացիոն արտոնյալ ռեժիմը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության` ԱՊՀ երկրների հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ցիբուլսկին.

«Բացի առևտրային մաքսատուրքերից, կարող է խստացվել նաև միգրացիոն ռեժիմը: Այսօր մոլդովացի մասնագետները կարող են առանց գրանցման Ռուսաստանում գտնվել մինչև 90 օր, սակայն միգրացիոն հոսքերի աճի ռիսկերը կարող են Ռուսաստանին հարկադրել` վերջ դնելու արտոնյալ ռեժիմին ու անցում կատարելու գրանցման պրակտիկային:

Ռուսաստանում վերլուծել են ԵՄ-ի ու Մոլդովայի միջև ապագա համաձայնագրի տեքստը և եզրակացրել, որ այն զգալիորեն կազդի երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա, ընդ որում` Մոլդովայի վրա ավելի շատ, քան` Ռուսաստանի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս