Զինվորի սպանության՝ առայժմ միակ վարկածը. շփոթել են թուրքի հետ. armlur.am
Մարտի 19-ին ԼՂ-ում զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանի հարազատները դեպքի հետ կապված քննության ընթացքից դեռևս նորություններ չունեն:
Armlur.am-ի հետ զրույցում զինվորի հայրը` Արտուշ Ղուկասյանը, հայտնեց, որ վերջին անգամ մի քանի ամիս առաջ են այցելել զորամաս, որտեղ իմացել են, որ որդու իրենց մահից հետո հետախուզության բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են, և նա հեռացվել է աշխատանքից:
«Դեռ ոչ մի բան չկա, ոչ մի բան չգիտենք: Քննություն ա ընթանում, ու ով էլ լինի մեղավորը, պիտի պատժվի` օրենքի ողջ խստությամբ»,- ասաց զոհված զինծառայող Արման Ղուկասյանի հայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝